Home / Հայաստան / Խոշտանգված աղջկա գործի առնչությամբ կբողոքեն նախագահականի մոտ

Խոշտանգված աղջկա գործի առնչությամբ կբողոքեն նախագահականի մոտ

Հունիսի 12-ին, ժամը 11:00-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ցույց է կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի առջև` սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի և ամուսնու` Դավիթ Զիրոյանի կողմից խոշտանգված Մարիամ Գևորգյանի (նկարում` ձախից) գործի առնչությամբ:

Ցույցի ժամանակ Կոալիցիայի անդամները պատրաստվում է երկու նամակ փոխանցել` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջինը` բողոք դատավորի գործողությունների հետ կապված, երկրորդը` նման դատավարությունները բաց իրականցնելու պահանջով: Նշենք, որ դատաքննության առաջին երկու նիստերը բաց են եղել, սակայն հետագայում Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեքթաշյանը բավարարել է Զիրոյանի առաջին կնոջ` Մելինե Բայաթյանի միջնորդությունը և որոշում կայացնել նիստերը փակ անցկացնել:

Մամուլի հաղորդագրության մեջ Կոալիցիան հիշեցնում է, որ Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

Զիրոյանը և նրա մայրը պարբերաբար ծեծի են ենթարկել նաև առաջին կնոջը` Մելինե Բայաթյանին, ով դրա պատճառով տեսողության հետ խնդիր ունի:

Tekali Taxi