Home / Հայաստան / Սփյուռքահայ գործարարն ամեն օր գնում է խանութ, բայց գների բարձրացում չի նկատում

Սփյուռքահայ գործարարն ամեն օր գնում է խանութ, բայց գների բարձրացում չի նկատում

Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ դոլարի թանկացումից հետո սննդամթերքի շուկայում գների բարձրացում չի նկատել:

«Ես էլ բոլորի պես ամեն օր գնում եմ խանութ ու, ճիշտն ասած, նման բան չեմ նկատել», – նշել է գործարարն ու հիշեցրել, որ նախկինում դոլարի բարձրաձման հետ հանմատեղ՝ կայծակնային արագությամբ թանկանում էր սննդամթերքը:

 

Դրամի արժեզրկումը ու դոլարի թանկացումը Հայաստանում, Հովնանյանի համոզմամբ, աշխարհում տիրող ճգնաժամի  հետևանք է:

«Չեմ կարծում` Հայաստանի համար այս ամենը հատուկ է արվում, ու նամանավանդ կապ չեմ տեսնում ընտրությունների ու դոլարի թանկացման միջև», – ասել է Հովնանյանը:

Նա նաև ընդգծել է, որ իրենց ընկերության կողմից Գյումրիում հիմնված քարի արտադրամասը տուժել է. դոլարի անկման ժամանակ բիզնեսը չի աշխատել:

«Դոլարի` 480-490 դրամի հասնելու դեպքում միայն արտադրամասը սկսում է աշխատել ու աղյուս արտահանել  ԱՄՆ», – նշել է Հովնանայանը:

Նոր ձևավորված կառավարությանը բանախոսը խորհուրդ է տվել վերահսկել մենաշնորհը Հայաստանում ու թույլ տալ յուրաքանչյուր ցանկացողի ապրանք ներկրել Հայաստան:

Tekali Taxi