Home / Տեսանյութեր / Սուրեն Զոլյանը նոր կայքի միջոցով Աշոտյանին ուղղություններ է ցույց տալու

Սուրեն Զոլյանը նոր կայքի միջոցով Աշոտյանին ուղղություններ է ցույց տալու

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի նախաձեռնությամբ ստեղծել է www.unifree.am կայքը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության «անօրինականությունների և դրանց հակազդելու միջոցառումենրը» լուսաբանելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Սուրեն Զոլյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԿԳ նախարար Արեմն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանն ազատվել է ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնից, և այդ օրվանից սկիզբ է առել Զոլյան-Աշոտյան հակամարտությունը:

«Բնական է` մեր խնդիրը չէ պարոն Աշոտյանին օրենքներ և շարահյուսություն սովորեցնելը, բայց լուրջ պրոցեսներ են ընթանում` բարձրագույն կրթության հետ կապված: Մենք ուզում ենք, օգտվելով այս առիթից և այն հասարակական հետաքրքրությունից, որ կա այս գործի հանդեպ, ավելի լուրջ հարցով զբաղվել, և մենք ստեղծել ենք նախաձեռնող խումբ. այսօրվանից գործելու է հատուկ կայք, ազատ համալսարան, և այնտեղ գրված են մեր նպատակները: Այսինքն` մենք կառուցողական չենք գտնում միայն բանավիճել պարոն Աշոտյանի հետ: Մենք պիտի ցույց տանք ուղիները` ինչպես պիտի զարգանա բարձրագույն կրթությունը Հայաստանում»,- ասել է Սուրեն Զոլյանը:

Նրա խոսքով` հաջորդ քայլը լինելու է ոչ միայն հակազդելը, այլև իրենց տեսակետները ներկայացնելը, որպեսզի համալսարանի դասախոսներն ու ուսանողները ի վիճակի լինեն քննարկել ու տեսնել, թե որն է ճիշտ մոտեցումը:

Նշենք, որ կայքում այս պահին զետեղված են Սուրեն Զոլյանի` լրատվամիջոցներին տված հարցազրույցները, ինչպես նաև նախկին ռեկտորին աջակցողների կարծիքները:

Tekali Taxi