Home / Տեսանյութեր / «Լասկովո պրոսիմո». ուկրաինացիները անվճար բնակարան են տրամադրում «Եվրո-2012»-ի ֆաներին

«Լասկովո պրոսիմո». ուկրաինացիները անվճար բնակարան են տրամադրում «Եվրո-2012»-ի ֆաներին

Որոշ ուկրաինացիներ անվճար իրենց տանը հյուրընկալում են «Եվրո-2012» ֆուտբոլային մրցաշարի երկրպագուներին:

Այս նախաձեռնությունը պատասխանն է տեղի հյուրանոցներում համարների թանկության չափազանց բարձր մակարդակին: Նախաձեռնության անդամները Facebook սոցիալական ցանցում «Ласкаво просимо! Welcome to Ukraine!» (Բարի գալուստ Ուկրաինա) անվամբ խումբ են ստեղծել: Խումբն արդեն 900 անդամ ունի:

РСН-ի փոխանցմամբ`սոցիալական ցանցի շնորհիվ արդեն հարյուրավոր մարդիկ անվճար բնակարաններ են գտել:

Ի դեպ, հյուրանոցների սեփականատերերի ագահությունը զարմացրել է անգամ ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաներին, իսկ Միշել Պլատինին «Եվրո-2012»-ի մեկնարկից առաջ հյուրանոցների տերերին խաբեբա էր անվանել և կոչ արել զսպել ախորժակը:

Tekali Taxi