Home / Հայաստան / Դատարանը մերժել է ցմահ բանտարկյալի բողոքը. փաստաբանները սպասում էին

Դատարանը մերժել է ցմահ բանտարկյալի բողոքը. փաստաբանները սպասում էին

Այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ,  մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի պաշտպաններ Ռոբերտ Ոևազյանի և Վահե Գրիգորյանի բողոքը բեկանել առաջին ատյանի մայիսի 17-ին ընդունած որոշումը:

Ինչպես Առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչը հայտարել է, որ բողոքն անհիմն է:

Ըստ փաստաբանների` Ենոքյանը ցմահ ազատազրկման դատապարտվել է քրեական օրենսգրի և ՀՀ Սահմանադրության խախտմամբ. Հայաստանում արդարադատությունը իրականացվում է դատարանների կողմից, և ուրիշ ոչ մի կերպ, բացի դատավճռից, անձին պատիժ սահմանել չի թույլատրվում: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաներմամբ Ենոքյանի նկատմամբ սահմանված մահապատիժը փոխարինել էր ցմահ ազատազրկմամբ: Ըստ փաստաբանի՝ նախագահը չունի սահմանադրական և օրենսդրական իրավունք` արդարադատություն իրականացնել,  ինչի մասին է վկայում Սահմանադրության 5-րդ հոդվածը (իշխանության տարանջատման մասին):

Ըստ Ռոբերտ Ռևազյաին` դատավորի որոշումը անսպասելի չէր, և դատարանի անկախությունը չի կարելի ակնկալել, քանի դեռ դատավորներին նշանակում է ՀՀ նախագահը:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանի մեկ այլ բողոքով  վճռաբեկ դատարան է դիմել` նոր քննություն սկսելու պահանջով, քանի որ, ըստ նրա, նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որ ապացուցում են իր անմեղությունը: Նա մեղադրվում էր 1996 թվականին համակուրսեցուն սպանելու մեջ: Սակայն հետագայում միջադեպի մասնակիցներից մեկը, ով նույնպես անցել է սպանության գործով, խոստովանել է իր մեղքը, 15 տարվա պատիժ կրել և ազատվել բանտից:

Tekali Taxi