Home / Հայաստան / Հարցրեք, թե ով է եղել Սպորտի նոր նախարարը… թերթը պարզաբանում է

Հարցրեք, թե ով է եղել Սպորտի նոր նախարարը… թերթը պարզաբանում է

ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանն այսուհետ սպորտի և երիտասարդության նախարարն է և, ըստ իր հայտարարության, անկուսակցական, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Բայց գնացեք Կենտրոն վարչական շրջան և հարցրեք, թե ով է եղել Հրաչյա Ռոստոմյանը 2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ, ՀՀԿ-ի կողմից սատարվող պատգամավորի թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձն էր Երևանի թիվ 71 դպրոցում տեղակայված 10/18 տեղամասում», – նշում է «Հայկական ժամանակը»:

Երեկ, երբ թերթի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե նա ինչ առնչություն է ունեցել վերջինս 2010-ին թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրություններին, նախարարը պատասխանել է. «Ես այդ ժամանակ ԲՀԿ-ական եմ եղել, և այդ ժամանակ այդ ընտրատարածքում ոչ մեկի չենք սատարել և ոչ մի հետաքրքրություն չենք ունեցել: Չգիտեմ` ինչ նկատի ունեք»:

Թերթը, սակայն, ընդգծում է, որ նա այդ օրը սովորական վստահված անձ չէր: Նա, ինչպես ասում են, անձամբ էր «ռուլիտ անում» այդ ընտրատեղամաս «ընտրող բերելու» գործընթացը:

«Հրաչյա Ռոստոմյանը` շաբաթ օրը սպորտի և երիտասարդության նախարար նշանակվելուց հետո, հայտարարություն է տարածել, ըստ որի` ինքը դուրս է գալիս ԲՀԿ-ից: Իր նշանակումը նա մեկնաբանել է այսպես. «Ես դադարեցրել եմ իմ անդամությունը ԲՀԿ-ին, այդ իսկ պատճառով նշանակվել եմ նախարար»: Սակայն, մյուս կողմից, ըստ Ռոստոմյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ինքը շարունակում է լավ հա րաբերություններպահպանել: Ավելին, ևս մեկ անգամ հաստատել է, որ եթե Ծառուկյանը դժգոհ լինի իր աշխատանքից, ապա ինքը հրաժարական կտա և կվերադառնա ԲՀԿ շարքերը: Այսինքն, ըստ Ռոստոմյանի, նա անկուսակցական նախարար է` կուսակցական պարտավորություններով: Նա իր աշխատանքի համար, փաստորեն, հաշվետու է Գագիկ Ծառուկյանին, որը այսօր դե յուրե իշխանության մաս չի կազմում: Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է նախարար, բայց դեռ չի ընկալել, որ Ծառուկյանը չէ իր աշխատանքից գոհ կամ դժգոհ լինողը: Իհարկե, բացառված չէ նաև, որ Ռոստոմյանն իրականում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի սկզբունքով է նշանակվել, և դրանով է պայմանավորված նրա հայտարարությունը, պարզապես հանրությանն այդ մասին չեն ասում, որ մարդիկ չուրախանան», – գրում է թերթը:

Tekali Taxi