Home / Հայաստան / Facebook-յան ակտիվություն. Երևանի փոխոստիկանապետին ՀԱԿաթույն է պետք

Facebook-յան ակտիվություն. Երևանի փոխոստիկանապետին ՀԱԿաթույն է պետք

Վերջին շրջանում ՀՀ որոշ բարձրաստիճան ոստիկաններ բավական մեծ ակտիվություն են դրսևորում Facebook սոցիալական ցանցում: Ոստիկանների գրառումներն արվում են նաև աշխատանքային ժամերին:

Նրանք բանավիճում են Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների հետ տարբեր քաղաքական հարցերի շուրջ:

Մասնավորապես, բանավեճերին մասնակցում են Երևանի փոխոստիկանապետեր Ռոբերտ Մելքոնյանը և Կարեն Մովսիսյանը:

Վերջինս օգտատեր Վահագն Խաչատրյանի կողմից տեղադրված «Հանցագործ ոստիկանի և այս ռեժիմի դեմքը» վերնագրված լուսանկարը մեկնաբանելով` գրել է.

«Եվ առհասարակ ինչու պետք է հիշել անցյալի դառնությունները, որոնք արդեն շտկվում են: Լևոնի կողմից Վազգեն Մանուկյանի նկատմամբ իրականացված «արդարություններից» հիշե՞նք, թե կարիք չկա: Դրա համար պետք է նայել դեպի ապագան և փորձել կառուցել այն»:

Մեկ այլ լուսանկարի տակ, որի վրա պատկերված է ՀԱԿ-ի երիտասարդների հետ վիճող ոստիկանը, Վահագն Խաչատրյանը գրել է.

«Մի հատ սրա դեմքին նայեք, սա էլ օրինապահ է ու մեզ է պաշտպանում հանցագործներից: Բայց ոնց տեսնում եք, ինքն է հանցագործի պես պահում իրեն»:

«Էժանագին տրյուկ, էժանագին ագիտպրոպ, նկար իրավիճակային, որ ոչինչ չի նշանակում և խելքահաս մարդիկ գիտեն, որ ցանկացած մարդ կարող է նկարներում ֆիքսվել, նույնիսկ անմեղ իրավիճակներում և ենթարկվել շահարկման: Բոլոր, բոլոր ոստիկաններին` արագ ընդունեք անտիՀԱԿամիցին, որպեսզի իմունիտետ ձեռք բերեք, բայց մեծ դոզայի, որովհետև թունաքիմիկատը այս տեսակի խիստ վտանգավոր է և սադրիչ… Հետո երեխային էլ է պարզ, որ նկարողները ձերոնք են: Հետո ի՞նչ. ձեր իրավախախտումների ժամանակ ոստիկանները պետք է ձեր գլուխները շոյեն», – նշել է Երևանի փոխոստիկանապետը:

Դիմելով Կոնգրեսի ակտիվիստներին, որոնք հաճախ են տարբեր միջադեպերից ոստիկանների լուսանկարներ տեղադրում` Մելքոնյանը մեկ այլ մեկնաբանության մեջ գրում է.

«Ես կզարմանայի, եթե թույնից բացի այլ հոդաբաշխ արտահայտություն կատարեիք, դա արդեն ձեր բրենդն է: Շատ արագ ՀԱԿաթույն է պետք»:

Tekali Taxi