Home / Հայաստան / Երկվորյակների սպասող 30-ամյա կինը մահացել է Հանրապետական ծննդատանը

Երկվորյակների սպասող 30-ամյա կինը մահացել է Հանրապետական ծննդատանը

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում` Հանրապետական ծննդատանը նախօրեի առավոտյան մահացել է հղիության 9-րդ ամսում գտնվող 30-ամյա մի կին: Նա իր առաջին զավակներին` երկվորյակների էր սպասում: Մորից առաջ մահացել են դեռևս չծնված երեխաները, գրում է «Հայկական ժամանակը»: Թերթի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է, որ կինը իրենց մոտ է տեղափոխվել փայծաղի պատռվածքով` առավոտյան ժամը 8-ի սահմաններում: Բժիշկները նրան վիրահատել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Վիրահատությունից շուրջ կես ժամ անց կինը մահացել է: Այժմ, ըստ Ռազմիկ Աբրահամյանի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու, թե ինչն է եղել փայծաղի պատռվելու պատճառը: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է` կինն ուշ է դիմել բժիշկների օգնությանը, այլապես կարելի կլիներ փրկել նրա ու երեխաների կյանքը, Աբրահամյանը պատասխանել է, որ ըստ ամուսնու` կնոջ մոտ հանկարծակի ցավեր են սկսվել, գիտակցությունը կորցրել է, զարկերակը չի շոշափվել, ինչից հետո, առանց ժամանակ կորցնելու, Շտապ օգնություն են կանչել և նրան տեղափոխել հիվանդանոց:

Tekali Taxi