Home / Տեսանյութեր / ՖԻՖԱ-ի նախագահը կողմ է էլեկտրոնային գնդակների ներմուծմանը

ՖԻՖԱ-ի նախագահը կողմ է էլեկտրոնային գնդակների ներմուծմանը

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ պաշտոնական հանդիպումների ընթացքում «էլեկտրոնային» գնդակների օգտագործումը անհրաժեշտություն է դարձել: Բլատերը նման կարծիք է հայտնել հունիսի 19-ին Եվրո-2012-ի խմբային փուլում Անգլիայի և Ուկրաինայի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո:

Տվյալ խաղը ավարտվել էր 1:0 հաշվով` հօգուտ Անգլիայի հավաքականի: Հանդիպման 62-րդ րոպեին Ուկրաինայի հավաքականի հարձակվող Մարկո Դևիչի հարվածից հետո գնդակը հատեց դարպասային գիծը, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց, քանի որ դարպասների հետևում գտնվող մրցավարը չէր նկատել, որ գնդակը հատել է դարպասի գիծը:

Կրկնապատկերից երևում է, որ Դևիչին փոխանցում կատարած Միլևասկին գտնվում է խաղից դուրս վիճակում, չնայած դրան պահը լուրջ վիաճաբանության առարկա է դարձել:

Զեպ Բլատերը սովորաբար դեմ է հանդես գալիս ֆուտբոլում էլեկտրոնային տեխնոլոգիաների և կրկնապատկերի ներմուծմանը: 2010 թվականին, օրինակ, նա ասում էր, որ կրկնապատկերը չի կիրառվի ֆուտբոլի ժամանակ, քանի դեռ ինքը ղեկավարում է ՖԻՖԱ-ն: Ինչ վերաբերում է «էլեկտրոնային» գնդակներին, ՖԻՖԱ-ն կրկին քննադատաբար է արտահայտվում, սակայն ավելի հանդուրժողական վերաբերմունք ունի դրանց նկատմամբ, քան կրկնապատկերների:

«Էլեկտրոնային» գնդակները թեստավորում են անցնում 2011 թվականից:

Դրանք գործում են հետևյալ սկզբունքով. գնդակի ներսում հատուկ սարք է տեղադրված, իսկ դարպասային գծի տակ լար է անցկացված, որը մագնիսական դաշտ է ստեղծում: Երբ գնդակն ամբողջությամբ հատում է դարպասագիծը, դաշտի փոփոխություն է տեղի ունենում և մրցավարները ծածկագրված ազդանշան են ստանում այն մասին, որ գոլ է եղել:

Tekali Taxi