2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ծառուկյանն ասել է՝ քանի այս կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն է, նիստերին չեմ մասնակցելու

Գագիկ Ծառուկյանը երեկ կրկին չէր մասնակցում ԱԺ նիստին: ԲՀԿ խմբակցությունը երկրորդ անգամ նիստի էր ներկայացել առանց ֆրակցիայի ղեկավարի:

Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին, Ծառուկյանն ասել է՝ քանի այս կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն է, ես նիստերին չեմ մասնակցելու:

«Հետաքրքիր է, որ ԱԺ նիստերին չի մասնակցում, սակայն կառավարություն, վարչապետի հետ կոնֆիդենցիալ հանդիպման գնում է` անկախ այն բանից, թե ինչ թեմայով է այդ կոնֆիդենցիալ հանդիպումը», - գրում է թերթը: