Home / Տեսանյութեր / Հայաստանում դեղերի միջոցով ինքնասպանության փորձ են արել, բայց դեղերից չեն թունավորվել

Հայաստանում դեղերի միջոցով ինքնասպանության փորձ են արել, բայց դեղերից չեն թունավորվել

Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանի Դեղարտադրողների ու ներմուծողների միության կողմից բոլոր հիվանդանոցներում անցկացրած մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում դեղորայքից կամ դեղորայքի ժամկետնանց լինելու հետևանքով թունավորումներ չեն եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է միության տնօրեն Սամվել Զաքարյանը:

«Վերջին երկու դեպքը նշեմ, երբ աղջիկը ինքնասպան լինելու համար խմել էր 40 հաբ, մյուս դեպքը նույնպես դեղորայքով ինքնասպանության մասին էր: Վերջին 1.5-2 տարվա ընթացքում դեղորայքի որակի պատճառով թունավորման դեպք չի գրանցվել», – համոզված է Զաքարյանը՝ ընդգծելով, որ դեղորայքից չեն թունավորվում, այլ փորձում են ինքնասպան լինել:

Խոսելով ժամկետնանց դեղերի մասին՝ միության նախագահը նշել է՝ ինչպես սննդի բնագավառում կան ժամկետներ, այնպես էլ՝ դեղերի, ուստի խորհուրդ է տվել դեղերն ընտրելուց խստորեն հետևել մակնշմանը:

«Մենք հետևում ենք դեղատների աշխատանքներին ու խնդրում ենք սպառողներին ուշադիր լինել ու ժամկետնանց դեղեր  հայտնաբերելուց անպայման զանգահարել միություն: 6 ամսվա ընթացքում 2 հեռախոսազանգ ենք ստացել», – նշել է Զաքարյանը՝ հիշեցնելով, որ ցանկացած խախտման դեպքում սպառողները կարող են զանգահարել 58-26-20 հեռախոսահամարին:

Tekali Taxi