Home / Հայաստան / Վարդան Օսկանյանին կրկին հրավիրել են ԱԱԾ

Վարդան Օսկանյանին կրկին հրավիրել են ԱԱԾ

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին կրկին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին նա գրել է Fasebook-ի իր էջում:

«Քանի դեռ խորհրդարանում ընդմիջում է, ասեմ, որ արդեն երրորդ ծանուցագիրն եմ ստացել ներկայանալու Ազգային անվտանգության ծառայություն՝ վաղը ժամը 14:30-ին», – գրել է Օսկանյանը:

Մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին:

Civilnet.am-ի փոխանցմամբ՝ երեկ Վարդան Օսկանյանի փաստաբանը Սիվիլիթասի գործով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով վերացնել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և քրեական գործով վարույթը կարճել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Tekali Taxi