Home / Հայաստան / ՀՀՇ-ի Գևորիկը պահեց ՀՀԿ-ի պատիվը

ՀՀՇ-ի Գևորիկը պահեց ՀՀԿ-ի պատիվը

Այսօր առավոտյան Ազգային Ժողովի հետնամուտքի մոտ միանձնյա բողոքի ակցիա անցկացնող ՀԱԿ ակտիվիստ  Վարդգես  Գասպարիի ձեռքից «Հայրապետյան մարդասպան», «Ալեքսանյան խուլիգան»  գրառումներով պաստառներն այս անգամ էլ խլել ու պատռել է Գևորգ Մելքոնյանը՝  հանրությանը հայտնի  ՀՀՇ-ի Գևորիկ անունով (նախկինում սատարել է ՀՀՇ-ին, այժմ` ՀՀԿ-ին): Այս մասին Epress.am-ի թղթակցին պատմել է ինքը` Գևորիկը:

«Տեսա Գասպարին կանգնած էր, մոտեցա, ձեռքից խլեցի ու ճղեցի, բա հո չէ՞ի թողնի , որ վարկաբեկի մեր կուսակցությանը, լավ եմ արել (նկատի է ունեցել Հանրապետական կուսակցությանը – խմբ.)», – ասել է Գևորիկը:

Epress.am-ը նաև զրուցել է Վարդգես Գասպարիի հետ, ով հաստատել է, որ իրեն մոտեցել է Մելքոնյանը, խլել ու պատռել է պաստառներն:

«Երբ պաստառները պատռեց, ես զայրացա ու սկսցեի բղավել` «Հանրապետականներ, բանդաներ, խուլիգաններ»», – պատմել  է Գասպարին:

Ավելի ուշ նա հեռացել է, սակայն խոստացել է, որ ինքը շարունակելու է իր միանձնյա ակցիաները:

Հիշեցնենք, որ  երեկ  առավոտյան ԱԺ հետնամուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին միանձնյա բողոքի ակցիա էր անցկացրել՝ բողոքելով  հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի մեղավորների դեմ: Երբ ակտիվիստը հարցազրույց էր տալիս իր ակցիայի մասին, նրան  էր մոտեցել  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլել «Ռուբեն Հայրապետյանը՝ մարդասպան» գրությամբ պաստառը: Մի քանի վայրկյան անց Վարդգես Գասպարիին է մոտեցել նաև Ալեքսանյանի թիկնապահը և գետնին  տապալել նրան: Այդ ողջ ընթացքում Գասպարին բացականչում էր` «խուլիգան Ալեքսանյան»:

Tekali Taxi