Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը ուրախ է ԱԺ-ում ընդդիմության մասնակցությամբ ակտիվ քննարկում տեսնել

ԱՄՆ դեսպանը ուրախ է ԱԺ-ում ընդդիմության մասնակցությամբ ակտիվ քննարկում տեսնել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը ուրախ էր աշխույժ քննարկում տեսնել խորհրդարանում՝ ընդդիմության մասնակցությամբ: Այս մասին նա ասել է «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի մասնակից լրագրողների հետ հանդիպմանը:

«Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ  կոշտ հարցեր ուղղվեցին: Բաց քննարկումները  և մրցակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար լավ գործոններ են», – ԱՄՆ դեսպանի խոսքերն է փոխանցում News.am-ը:

Ինչ վերաբերում է անցած ընտրությունների վերաբերյալ հնչած ԱՄՆ-ի բավական մեղմ դիրքորոշմանը, ապա, Հեֆֆերնի խոսքով, մի շարք ոլորտներում, օրինակ, ԶՄԼ-ների մատչելիության առումով իրենք իսկապես ռաջընթաց տեսանք:

«Ինչ վերաբերում է ընտրատեղամասերին, ապա ընտրությունների օրը դրանք թափանցիկ են գործել,  քվեարկությունը բնականոն հունով է ընթացել: Եթե մենք տեսնում ենք խնդիրներ, մենք քննդատում ենք դրանք. օրինակ,  այդ հիմնական ուղղությունները արտացոլված են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի զեկույցում. ընտրողների կաշառում, վարչական ռեսուրսների չարաշահում: Հիմա խնդիրն այն է, որ ամեն ինչ հաշվի առնվի 2013 թ. Ընտրություներին»,- ասել է Հեֆֆերնը:

Tekali Taxi