Home / Հայաստան / Կառավարության մոտ բողոքող կինը վատացել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության մոտ բողոքող կինը վատացել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր կառավարության շենքի առջև խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարազատների հետ ակցիա էր անցկացնում զինծառայող Ռուբեն Միքայելյանի մայրը՝ Շամիրամ Միքայելյանը, ով հացադուլի է նստել:  Նա պատմում էր, որ սրտի արատով որդուն բանակում սպան ստորացրել է ու հասցրել ինքնասպանության, իսկ հիմա էլ քրեական գործ են հարուցում զինծառայությունից խուսափելու համար:

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Շամիրամի մայրը թոռան համար օգնություն էր խնդրում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից:  Նախարարի հետ զրուցելիս կնոջ ինքնազգացողությունը վատացավ: Նրան բուժօգնություն տրամադրելու համար շտապ օգնություն կանչեցին: Ցուցարարների մեջ շրջանառվում էր վարկածը, որ կինը ինսուլտ է տարել:

Տեսանյութը՝ Aravot.am-ի

Tekali Taxi