Home / Հայաստան / «Լևոն Տեր-Պետրոսյանը սխալվել է». Առաջին նախագահի խորհրդականը մեկնել էր Բաքու

«Լևոն Տեր-Պետրոսյանը սխալվել է». Առաջին նախագահի խորհրդականը մեկնել էր Բաքու

Բաքվում կայացած «Միահամուռ ջանքեր հանուն միասնական Կովկասի. անցած 20 տարիները և դրանց դասերը» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսի հիմնական թեմաններն էին «Ի՞նչ նշանակություն ունեն Հարավային Կովկասի պետությունների համար հարևանների հարաբերությունները» և «Միասնական տեսնո՞ւմ են արդյոք ժողովուրդները Հարավային Կովկասը»:

Ինչպես հաղորդում է Contact.az-ը, համագումարի ժամանակ կայացել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի (նկարում՝ աջից), ով Բաքու էր մեկնել դստեր հետ, և արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդատու Վաֆա Գուլուզադեի հանդիպումը:

Լիպարիտյանը Բաքվում հայտարարել է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը կարծում են, որ իրենց խնդիրների մեջ հարևաններն են մեղավոր:

«Բոլոր երեք երկրներում ազգայնականությունը բարձր է օրենքի ուժից, բայց դա ժողովրդավարություն չէ: Երբ պետական քաղաքականությունը համընկնում է էթնիկ շահերի հետ, պատերազմներ ու հակամարտություններ են սկսվում»,- Լիպարիտյանի խոսքերն է փոխանցում contact.az-ը:

«Տարածաշրջանի երկները ոչ հանուն Մոսկվայի, ոչ հանուն Արևմուտքի չեն զոհաբերի իրենց անկախությունը: Սակայն Ադրբեջանն ու Վրաստանը ընտրել են Արևմուտքին ինտեգրվելու ճանապարհը, իսկ Հայաստանը կողմնորոշվում է դեպի Ռուսաստան»,- ասել է ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:

Ըստ Լիպարիտյանի` տարածաշրջանում սառը պատերազմ է ընթանում, և անհրաժեշտ է Ռուսաստանի ազդեցությունից ազատել Ղարաբաղի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությունները:

«Բանակցությունները երկկողմ պետք է լինեն: Միջնորդները գալիս ու գնում են, ես նրանց չեմ հավատում: Հայաստանն ու Ադրբեջանը եկկողմ բանակցություններ պետք է վարեն երկու հասարակությունների միջև: Նախագահները պետք է հաշվի առնեն հասարակության էմոցիաները և պահանջները, սակայն անհրաժեշտ է նաև ընդհանուր բանաձև և վստահություն կառուցել: Կոնֆլիկտը պետք է լուծվի, քանի որ ողջամիտ ժամանակն անցել է»,- ասել է Լիպարիտյանը:

Լիպարիտյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները սխալ են թույլ տվել, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, խաղաղության հասնելու գործընթացը շարունակելու փոխարեն, հրաժարական է տվել:

Վաֆա Գուլուզադեն, իր հերթին, նշել է, որ անցած 20 տարիները կարելի է համարել ցունամիի և երկրաշարժի ժամանակահատված, և դրանց պատճառը Ռուսատանն է:

«Մի ճանապարհ կա` ժողովրդավարություն և Արևմուտքին ինտեգրում: Պետք է Կովկասում ևս սահմանները սիմվոլիկ բնույթ կրեն, ինչպես Եվրոպայում է»,- ասել է նա:

Tekali Taxi