Home / Հայաստան / Դանակահարություն խնջույքի ժամանակ. երիտասարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Դանակահարություն խնջույքի ժամանակ. երիտասարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Հունիսի 28-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 31-ամյա Հունան Թ.-ն, 29-ամյա Հայկ Ղ.-ն, 39-ամյա Աշոտ Ք.-ն, 33-ամյա Մարատ Խ.-ն և Խ. Հովհաննիսյանը Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող ռեստորանում մասնակցել են խնջույքի, որի ընթացքում, Հունան Թ.-ն վիճաբանել է Խ. Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել նրա և կրծքավանդակի ձախ մասում պատճառել վնասվածք, ինչի հետևանքով Խ.Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:

Հունան Թ.-ն ձերբակալված է: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

Tekali Taxi