Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանի ելույթը կարագացնի ՀԱԿ-ից կուսակցությունների դուրս գալու գործընթացը. աղբյուր

Տեր-Պետրոսյանի ելույթը կարագացնի ՀԱԿ-ից կուսակցությունների դուրս գալու գործընթացը. աղբյուր

ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը արագացնելու է ՀԱԿ-ից որոշ կուսակցությունների դուրս գալու գործընթացը, որն սպասվում էր աշնանը` կապված մի շարք, այդ թվում և նախագահի թեկնածու առաջադրելու որոշման հետ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` հղում կատարելով ՀԱԿ-ում իր աղբյուրներին:

«Առանց այդ էլ որոշ կուսակցություններ դժգոհ էին ՀԱԿ-ում տիրող իրավիճակից և մթնոլորտից, մանավանդ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի հետ կապված: Հիմա արդեն վերջիններիս ոչինչ չի կապում ՀԱԿ-ի հետ, այնպես որ այնտեղ մնալու պատճառ չկա. այսպես թե այնպես` այդ ուժերը քաղաքական պրոցեսներին, նույնիսկ ՀԱԿ-ի ներսում, մասնակից չեն», – թերթում ասել է ՀԱԿ անդամներից մեկը:

«Հրապարակը» նշում է, որ դուրս եկող կուսակցությունների թվում կարող են լինել Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը», Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք և պատիվը», Մանուել Գասպարյանի «Ժողովրդական ուղին»:

Tekali Taxi