Home / Հայաստան / Երևանի փողոցներում մարդկանց պատմում էին Վահե Ավետյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Երևանի փողոցներում մարդկանց պատմում էին Վահե Ավետյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Այսօր Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո նրա տան մոտից բողոքի երթ մեկնարկեց, որի մասնակիցները պահանջում էին պատժել է հունիսի 17-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկված զինվորական բժշկի մահվան մեղավորներին:

Երթի մասնակիցները Զեյթուն թաղամասից ուղևորվեցին Կոմիտաս փողոց, ապա Բաղրամյանի և Մաշտոցի պողոտաներով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

Երթի ընթացքում նրանք պարբերաբար հիշեցնում էին մարդկանց, թե ինչ հանգամանքներում է սպանվել Վահե Ավետյանը:

Ակտիվիստները մի պահ կանգ առան ՀՀ նախագահի նստավայրի մոտ, վանկարկեցին «Նեմեց, մարդասպան», «Ամոթ», «Սերժիկ, մարդասպան» և շարունակեցին երթը:

Tekali Taxi