Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանն իր նշանակման մասին տեղեկացել է մամուլից և հրաժարվել է

Նիկոլ Փաշինյանն իր նշանակման մասին տեղեկացել է մամուլից և հրաժարվել է

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը  չի ստանձի ԱԺ էթիկայի հանձնաժողովի նակագահի տեղակալի պաշտոնը, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իրեն նշանակել է այդ պաշտոնին «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24,1 հոդվածի 3-րդ կետի խախտմամբ: Այս մասին Փաշինյանը գրել է իր հայտարարության մեջ:

«Հովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ է նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ,  Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել է տողերիս հեղինակին` առանց Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության ներկայացման, ինչը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է:

Աբրահամյանի ստորագրած կարգադրության մասին տեղեկացել եմ մամուլից և իմ նշանակումը Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ համարում եմ ապօրինի և անընդունելի: Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նաև մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, որպես առաջնահերթություն ունենալով  իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Tekali Taxi