Home / Հայաստան / Երևանցիները վախեցել են, որ գերմանուհին իրեն կնետի 4-րդ հարկից. նա հանգստանում էր պատշգամբին

Երևանցիները վախեցել են, որ գերմանուհին իրեն կնետի 4-րդ հարկից. նա հանգստանում էր պատշգամբին

Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքից ստացված ինքնասպանության փորձի մասին ահազանգը կեղծ է եղել:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ առավոտյան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքի 46-րդ բնակարանից (4-րդ հարկ) քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել:

Դեպքի վայր էին մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Պարզվել է, որ Գերմանիայի քաղաքացի` 27-ամյա Իրինա Տիմերմանը հանգստանալու համար նստել է 4-րդ հարկի պատշգամբին և ոտքերը կախել ցած: Երբ փրկարարները հասել են դեպքի վայր, զարմացած կինն ասել է, որ պարզապես նստել է պատշգամբին և ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել:

Tekali Taxi