Երևանում և Հայաստանի ողջ տարածքում հուլիսի 5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, և հուլիսի 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հուլիսի 7-8-ը օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
Հուլիսի 5-ին Երևանում օդի ջերմաստիճանը կլինի +28+30 աստիճան: