Home / Հայաստան / Վարորդը ոստիկանությունում ասել է, որ Հայրապետյանի թիկնապահն իրեն չի ծեծել

Վարորդը ոստիկանությունում ասել է, որ Հայրապետյանի թիկնապահն իրեն չի ծեծել

Հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթի թիվ 115 համարում տպագրված  «Հայրապետյանի տղաները էլի ծեծել են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը. Սմբատը  թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 32-ամյա  Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝  47-ամյա  Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության  բաժին և բացատրություններ տվել, որ հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Ավանի Բաբաջանյան փողոցում վթարային իրավիճակ ստեղծելու հարցի շուրջ վիճաբանել են, բայց  ծեծկռտուք չի եղել:

Ոսատիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ավելի վաղ ժողովուրդը գրել էր, որ Սմբատն ընդամենը համարձակվել էր մեքենան «փախցնել»` տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել էր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն իր «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից: Անմիջապես իջել էր մեքենայից ու սկսել դաժան ծեծի ենթարկել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»:

Թերթի տեղեկություններով` Հայրապետյանի կողմնակիցները ոտք ու ձեռք ընկած փորձել են մարդիկ գտնել, որպեսզի ծեծված Սմբատը դուրս գա, աշխատի ու, եթե անհրաժեշտ է, ոստիկանությունում ցուցմունք տա, թե ծեծ չի եղել, ընդամենը թեթև վիճաբանություն:

Tekali Taxi