Home / Տեսանյութեր / Արմեն Աշոտյանի համար «Հարսնաքարի» դեպքը 3 հարթություն ունի. 4-րդ՝ քաղաքականը, չկա

Արմեն Աշոտյանի համար «Հարսնաքարի» դեպքը 3 հարթություն ունի. 4-րդ՝ քաղաքականը, չկա

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացել է որպես ՀՀԿ փոխնախագահ ու հայտարարել, որ ՀՀԿ-ն այսուհետ շեշտ է դնելու արտաքին  կապերի հաստատման վրա, քանի որ Հայաստանում քաղաքական կուսակցութունների արդիականացման խնդիր կա:

Արտաքին հարաբերությունների շնորհիվ կուսակցութունները կարող են ձեռք բերել գործընկերներ, ովքեր օգտագար կլինեն  խնդիրների լուծմանը, հայանպաստ գործողությունների ծավալմանը, կարծում է Աշոտյանը:

Նա կարևորել է ԵԺԿ-ին անդամությունը և տեղեկացրել է, որ ՀՀԿ երիտասարդական, ինչպես նաև ՀՀԿ կանանց թևերը ևս դիմել են ԵԺԿ անդամ դառնալու համար:

«Երկրորդ կարևորությունը մեզ համար ԱՊՀ տարածքի կուսակցությունների հետ համագոծակցությունն է, հատկապես «Միացյալ Ռուսատանի» հետ: Նախատեսվում է «Միացյալ Ռուսատանի» հետ միասին ջանքերով գտնել ԱՊՀ-ում այլ գաղափարակից կուսակցություններ և նրանց հետ խորացնել հարաբերությունները»,- ասել է Աշոտյանը:

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ  այս կուսակցական համագործակցությունը սկիզբ է հետագա խորհրդարանական համակործակցության, օրինակ, Եվրասիական միության, նա ասել է, որ առայժմ խոսքը գնում է միայն ԱՊՀ տարածքի կուսակցությունների մասին:

Արմեն Աշոտյանը  հրաժարվել է պատասխանել այն հարցերին, որոնք չեն առնչվում ասուլիսի թեմային: «Հարսնաքարի» դեպքերի մասին բազում  հարցերին Աշոտյանը հերթով ևս հրաժարվել է անդրադառնալ` միայն հայտարարել է հետևյալը.

«Ինձ համար կա երեք հարթություն` մարդկային հարթություն՝ ցավ, վիշտ, իմ ընկալումն ավելի է սրանում, քանի որ սպա, բժիշկ է սպանվել:  Երկրորդ` քաղաքացիական հարթություն` ինչպես անել, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: Երրորդը` իրավական, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Չորրորդ` քաղաքական հարթություն ինձ համար գոյություն չունի: Քաղաքակականացած փորձերը բարոյազրկում են  մարդկանց ցասումը»,-ասել է Աշոտյանը:

Tekali Taxi