Home / Հայաստան / Ծառուկյանի սանիկի «գծի» վարորդները որոշել են փակել Երևան-Աբովյան ճանապարհը՝ ի նշան բողոքի

Ծառուկյանի սանիկի «գծի» վարորդները որոշել են փակել Երևան-Աբովյան ճանապարհը՝ ի նշան բողոքի

Չորեքշաբթի օրը Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի` Պալաչի «գծի» վարորդները որոշել են բողոքի ակցիա անել, գրում է «Ժողովուրդ»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Ըստ թերթի՝ վարորդները մտադիր են ավտոբուսների միջոցով փակել Երևան-Աբովյան ավտոճանապարհը, այնուհետև ՀՀ կառավարության նիստի օրը հավաքվել գործադիրի շենքի մոտ և բողոքել, որ չեն կարողանում օրվա հացը վաստակել: Ըստ սցենարի` այդ օրը, երբ վարորդները բողոքի ակցիա կկազմակերպեն Աբովյանում, Արթուր Հարությունյանը երկրում չի լինի, «գործերով» կմեկնի Դուբայ:

«Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` Աբովյան-Երևան բարեգործական երթուղու «բացվելուց» հետո Հարությունյանի վարորդներն անգործ են մնացել: Ավելին՝ Պալաչը, շուրջ 70 վարորդի աշխատանքից ազատել է: Բանն այն է, որ նա վերջերս շատ վարկեր է վերցրել և չի կարողանում «տակից» դուրս գալ: Թերթը փորձել է լուրը ճշտել Հարությունյանից, սակայն նա ինչ-որ խնջույքի էր մասնակցում և անընդհատ կրկնում էր, որ հարցը չի լսում:

Tekali Taxi