Home / Տեսանյութեր / Կոտայքում բողոքող վարորդները պատվեր են կատարում, վստահ է ԲՀԿ-ական պատգամավորը

Կոտայքում բողոքող վարորդները պատվեր են կատարում, վստահ է ԲՀԿ-ական պատգամավորը

Կոտայքի մարզի երթուղայինների 40 վարորդներ այսօր առավորտվանից գործադուլ են անում:  Նրանք բողոքում են, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բարեգործության արդյուքնում մնացել են անգործ:

Բանն այն է, որ մոտ 6 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը Աբովյանի բնակիչների համար անվճար  երթուղայիններ է սկսել աշխատեցնել: Աբովյանի ներքաղաքային, ինչպես նաև Երևան և հարակից այլ համայքներ գնացող վճարովի երթուղայինները կորցրել են իրենց ուղևորներին և այժմ անիմաստ փող ծախսելուց գերադասում են թողնել գործը:

«Գագիկ Ծառուկյանն  այս բարեգործությունն արել է միայն հայտնի Պալաչին` Արթուր Հարությունյանին ճնշելու նպատակով, ով ՀՀԿ գրասենյակ էր բացել Աբովյանում` քաղաքում, որ ԲՀԿ-ն իր սեփականություն է համարում: Իսկ Պալաչի բիզնեսը իր երթուղայինի գծերն են: Արդյուքնում` օգտվում ենք մենք` բնակիչներս, որ ստանում ենք անվճար երթևեկելու իրավունք»,- ասել է Աբովյանի բնակիչ Նարինե Հարությունյանը:

Երթուղայինի վարորդների գործադուլի առթիվ այսօր հայտարարություն է տարածել ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը` կարծիք հայտնելով, թե բողոքի ակցիա անող վարորդները պատվեր են կատարում:

«Այն 40 վարորդները, որոնք ստիպողաբար գործադուլ են անում, որևէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ («Տիգրան» ՍՊԸ, «ՎԱԳ-Տրանս» ՍՊԸ , «Գալակտիկա» ՍՊԸ), որոնք պատրաստակամություն են հայտնել ավելի լավ պայմաններով աշխատանքի ընդունել նրանց բոլորին: Այնպես որ, վարորդների հարցը նույնպես փակված է»,- ասել է ԲՀԿ անդամը:

Tekali Taxi