հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԱԺ նախագահի մերժումից հետո Հայրապետյանի հարցով արտահերթ նստաշրջանը ավելի ակտուալ է. ակտիվիստ

ԱԺ նախագահի մերժումից հետո Հայրապետյանի հարցով արտահերթ նստաշրջանը ավելի ակտուալ է. ակտիվիստ

«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու խորհրդարանական չորս խմբակցությունների` ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» դիմումը` ուղղված ԱԺ նախագահին մերժվել է:

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին»  քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Մինասյանը Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի՝ առանց որևէ հիմնավորման դիմումը մերժելը, ասել է, որ դրանով ավելի ակտուալ է դառնում գործի առթիվ արտահերթ նստաշրջան գումարելու պահանջը, քանի որ այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները ամեն ինչ անում են հասարակության ուշադրությունից ազատվելու և գործը կոծկելու համար:

«ԱԺ խմբակցությունները, սակայն, ունեն սահմանադրական իրավունք ԱԺ արտահերթ նստաշրջան պահանջելու: Մենք կոչ ենք անում կուսակցություններին արտահերթ նստաշրջանի պահանջը իրականացնել և Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնել: Այն կուսակցությունները, որոնք չեն միանում պահանջին, կողմ են փաստորեն, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը չզրկվի մանդատից,  քանի որ մինչև սեպտեմբերի 15 մնալու է պատգամավոր»,- ասել է Մինասյանը: