Home / Հայաստան / Զոհված զինվորի գործով մեղադրվողներից մեկը միջադեպի օրը դեպքի վայրում չի եղել. դիտորդ

Զոհված զինվորի գործով մեղադրվողներից մեկը միջադեպի օրը դեպքի վայրում չի եղել. դիտորդ

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Գորիս քաղաքի նստավայրում երեկ կայացել է 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված Թորգոմ Սարուխանյանի գործով դատավարությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Ռուբեն Մարտիրոսյանը:

«Հուլիսի 12-ի նիստում տուժող կողմը բացարկ հայտնեց գործով մեղադրող,  նախաքննությունը հսկած, ներկայումս մեղադրող, թիվ 1  կայազորային դատախազության դատախազ գեներալ Հրանտ Պողոսյանին, որի հսկողության ներքո  կատարվել է  հանցագործությունը: Մասնավորապես, դատաբժիշկ Աշոտ Դալլաքյանը՝ Շոթա Վարդանյանի քրոջ որդին, գործով տվել է ակնհայտ կեղծ հանցավոր եզրակացություն: Նշելով, որ կրակոցը կատարվել է հեռու տարածությունից, բայց ուպոռ կրակոցով»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք նաև, որ այս դատական գործի նիստերը նշանակվում էին   Ստեփանակերտում և միայն տուժող կողմի երկարատև պայքարից հետո տեղափոխվել են Գորիս:

«Մենք Գորիս ենք տեղափոխել` հաշվի առնելով, որ Ստեփանակերտում չկա համակարգչային սիստեմ, և նիստը արձանագրվում է քարի դարի մեթոդներով, գրիչով սղագրում է քարտուղարուհին: Ինչպես հայտարարվեց դատավորի կողմից, Գորիս քաղաքում կար համակարգչային բարձրակարգ սարքավրում, որը, սակայն, մեզ անհայտ պատճառներով չէր աշխատում»,- ասել է  Մարտիրոսյանը:

Երեկվա դատական նիստի ժամանակ տուժող կողմը դատավոր Համլետ Դավթյանին  բացարկ է հայտնել` նշելով,  որ դատավորը  ակնհայտորեն չհիմնավորելով տուժողի ներկայացրած փաստարկները` նախաքննական հանցագործությունների մասին բացարկը մերժում է:

«Նշանակում է` շահագրգռված կողմ է և կատարում է նշված դատախազի ցուցումները, գտնվում է դատախազի ենթակայության տակ: Տուժող կողմը համոզված է, որ այսօր, ոչ միայն այս, այլև շատ այլ գործերով դատավորը կախյալ է ինչպես ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից, այնպես էլ Զինվորական դատախազությունից և անկախ է միայն օրենքից: Մենք  հիմնավորեցինք և ներկայացրեցինք մեկ բացարկ մեղադրողին, հինգ բացարկ՝ դատավորին, որը կատարել էր մանր և միջին անօրինականություններ, որոնք բոլորը մեկ առ մեկ մերժվեցին»,- ընգծել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Տուժողոի իրավահաջորդի նեկայացուցիչը նաև տարօրինակ է համարում այն, որ երբ տուժող կողմը հայտարարել է, որ սույն գործով ամբաստանյալները չեն գործել այն հանցանքները, որոնց մեջ նրանց մեղադրում են, ամբաստանյալների փաստաբանները որևէ կերպ չեն արձագանքել իրենց այս հայտարարություններին:

Նշենք, որ այս գործով մեղադրվում են երեք հոգի` երկու շարքային զինծառայող՝ Ռոբերտ Բադալյանը և Հրանտ Կարապետյանը, ինչպես նաև ենթասպա Ենգիբարյանը, ով, Ռուեբն Մարտիրոսյանի խոսքով, դեպքի օրը դեպքի վայրում չի եղել:

«Ըստ մեզ` նշանակում է, որ նա սպանությանը մասնակից չի եղել, և ըստ այդմ` նրա կալանավորումը և նրան ներկայացրած մեղադրանքները կեղծ են»,- հայտաարրելէ  Մարտիրոսյանը:

Խոսելով նաև դատավորի կեցվածքի մասին` նա ասել է, որ  Համլետ Դավթյանը նիստի ժամանակ երկար ժամակ փորձում էր համոզել, որ նյութական կամ այլ տիպի շահագրգռվածություն չունի, ինչը համոզիչ չի տուժող կողմի համար:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 27-ին:

Tekali Taxi