Home / Տեսանյութեր / Կոտայքի մարզպետի տեղակալը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին

Կոտայքի մարզպետի տեղակալը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին

Հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջև ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու և խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Tekali Taxi