Home / Հայաստան / Մարգար Օհանյանը խնդրագիր կգրի՞ Սերժ Սարգսյանին

Մարգար Օհանյանը խնդրագիր կգրի՞ Սերժ Սարգսյանին

ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը չի բողոքարկել իր վճիռը, քանի որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրելու և ազատ է արձակվելու, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:

«Արդյոք Օհանյանը պատրաստվում է նման բան անել» հարցին ի պատասխան` վերջինիս փաստաբան Մկրտիչ Վասակյանը ասել է թերթին. «Դա իր անձնականն է, ես չեմ կարող նման բան ասել: Նման հարց չենք քննարկում»:

Վասակյանն ասել է նաև, որ եթե Օհանյանը պատրաստվի նման բան անել, ինքը այդ մասին կիմանա:

«Նա ինձ պետք է ասի, որ ես գրեմ, ինքը չի կարող գրել»,- ասել է Օհանյանի փաստաբանը և ավելացրել, որ այս պահի դրությամբ ինքը որևէ խնդրագիր չի գրել:

«ՀԺ»-ն հիշեցնում է, որ վերջին դատական նիստի ժամանակ Օհանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` ընդունել էր իր մեղքը պետության առաջ: Նա մեղադրվում է բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:

Tekali Taxi