Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը գիտի` ով է Հայաստանի օրինակելի գործարարը

Տիգրան Սարգսյանը գիտի` ով է Հայաստանի օրինակելի գործարարը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն արդեն պաշտոնապես հայտարարել է իր արձակուրդ գնալու մասին, ոչ թե իր ամառային հանգիստն է վայելել, այլ զբաղված է եղել գործարար դաշտին առնչվող խնդիրները կարգավորելու գործով, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով, ՀՀ սահմանները լքելուց առաջ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում հանդիպումներ է ունեցել ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ նախարարների հետ, որոնց արձակուրդ գնալուց առաջ հայտնել է իր վերջին ցանկությունների մասին:

«Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ շատերի ներկայությամբ հայտարարել է, որ մեր երկրում թիվ մեկ օրինակելի գործարարը Աշոտ Արսենյանն է`Քլոսը, որին պետք է աջակցել ու առավելագույնս հնարավորություններ տալ բիզնեսի դաշտում կրկնակի հաջողություններ արձանագրելու համար: Ի դեպ, այդ հաջողությունների հետ ուղղակիորեն առնչվում է Ջերմուկ քաղաքում ևս մի բանի առողջարաններ Արսենյանի տիրույթ տեղափոխելու հարցը, մանավանդ որ այսօր որոշ առողջարաններ հենց Արսենյանների այս ոլորտում ունեցած մոնոպոլ դիրքերի պատճառով մրցակցությանր չեն դիմանում:

Ի դեպ, այդ հանդիպման շրջանակներում նախարարներից ոմանց էլ Սարգսյանը պարզապես զգուշացրել է հնարավորինս քիչ խոսել Սևանին վերաբերող խնդիրների շուրջ, իսկ կտրուկ գործողությունների դիմելուց առաջ հիշել, թե ինչպիսին կլինեն դրանց հաջորդող հետևանքները», – գրում է թերթը:

«ՉԻ»-ն ընդգծում է, որ Տիգրան Սարգսյանը հանդիպումներից հետո մասնակցել է Աշոտ Արսենյանի կողմից կազմակերպված ճոխ հյուրասիրությանը «Արմենիա» առողջարանում:

Tekali Taxi