Home / Հայաստան / Կառավարությունը հրահանգել է անձնագրեր չտրամադրե՞լ

Կառավարությունը հրահանգել է անձնագրեր չտրամադրե՞լ

Այս օրերին ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը մերժում է (կամ առնվազն հետաձգում) քաղաքացիներին, այդ թվում և երեխաներին նոր անձնագրեր տրամադրելու հայտերը: Տեղում պատճառաբանում են, թե չկան բավարար թվով նոր անձնագրեր, գրում է «Ժողովուրդը»:

Ըստ թերթին հասած լուրերի՝ հատկապես փոքր երեխաներին անձնագրեր չտալու հրահանգ իջեցվել է կառավարությունից, որպեսզի ծնողները նրանց չկարողանան ՀՀ-ից դուրս բերել: Հայտնի է, որ այս սեզոնին նման անձնագրեր հարկավոր են Հայաստանից դուրս հանգստի մեկնելու համար: Մինչդեռ կառավարությունից հրահանգ է իջեցվել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան ոչ թե արտերկրում, որտեղ անհամեմատ էժան է ու հարմարավետ, այլ Հայաստանում, գրում է «Ժողովուրդը»:

«Այլ կերպ ասած՝ անուղղակի կերպով մարդկանց մղում են ՀՀ-ում ռեժիմի ներկայացուցիչներին պատկանող հանգստավայրերում աստղաբաշխական գումարներ ծախսելու: Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, հերքել են այս լուրերը», – եզրափակում է թերթը:

Tekali Taxi