Home / Տեսանյութեր / ՀՀԿ-ական պատգամավորի որդին ձերբակալվել է մեքենա առևանգելու համար

ՀՀԿ-ական պատգամավորի որդին ձերբակալվել է մեքենա առևանգելու համար

Այսօր, ժամը 03.35-ին ոստիկանության Արմավիրի բաժին է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն և հայտնել, թե անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 30-ամյա Արտակ Գ.-ն ժամը 03.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից, ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան, «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:

Ոստիկանության համաձայն, Արտակ Գ.-ն ձերբակալված է:

Hetq.am կայքը նշում է, որ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված Արտակ Գ-ն ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է` Արտակ Գևորգյանը, ով ցանկացել է լիցքավորել իր ավտոմեքենան, սակայն չի համբերել իր հերթին և որոշել է դիմել այդ քայլին:

Tekali Taxi