Home / Հայաստան / «Քրֆում ա, մենակ հավայի ղժժում ա». սպան նամակ է գրել կորպուսի շտաբի պետ Խաչատուրովի մասին

«Քրֆում ա, մենակ հավայի ղժժում ա». սպան նամակ է գրել կորպուսի շտաբի պետ Խաչատուրովի մասին

Այսօր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի  անձնական էլեկտրոնային փոստին ուղարկված նամակը անանուն սպայի կողմից, որով հեղինակը խնդրում է իրավապաշտպանների օգնությունը:

Նամակը ներկայացնում ենք առանց փոփոխության.

«Ես արդեն բանակում ծառայում եմ մոտ 20 տարի, վերջին 10 տարի՝ 3 բանակային կորպուսի զորամասերից մեկում և նոր հանդիպել եմ մի երևույթին, որի դեմ թվում ա բոլորը անկարող են և բոլորը աչքները փակում են դրա վրա: Մեր կորպուսի շտաբի պետը նշանակվել է Գրիշա Խաչատուրովը, արդեն մի քանի ամիս, բոլորը հիշում են, թե ինչի համար դրան բանակից հանեցին, և մեր մոտ սկսվել է տարօրինակ ծառայություն, ինքը բացարձակապես ծառայությունով չի զբաղվում, ոչ մի զորամաս մինչև հիմա չի այցելել, սկի մեր սահմանի տեղը չգիտի, ծառայության գալիս ա շաբաթվա մեջ մեկ կամ երկու օր, մնացած ժամանակը անցկացնում ա Երևանում և կազինոյի մեծ սիրահար ա, զբաղվում ա մենակ կադրային հարցերով, տեղավորելով պաշտոնների իրա «ախպերների» 12 ախպեր թայֆից, արդեն փոխել ա մի քանի հատ հրամանատարի նշանակելով իրա հնգերների «կյաժ» մականունով դուցի հրամանատարի, Նոյեմբերյանի հրամանատարի, Մեհրաբի, ով իրանցից չի սաղից ազատվում են, սաղ բանակի կորպուսներոմ արդեն իրանցից հրամանատարներ կան, 1 կորպուս Գորիսի և Կապանի կամանդիրները, 2 կորպուս Վարդենիս և Քելբաջարի, 4 Վայքի և Մեղրիի հրամանատարներ, մի քանի հրամանատար Ղարաբաղում, հիմա տենց ասացվածք կա բանակում եթե պաշտոն ես ուզում պտի 12 ախպերներից լինես, երևի էտ ամեն ինչը անում ա իրա պապայի օգնությամբ: Կորպուսում ստեղծել ա շատ լարված վիճակ, քրֆում ա բոլորին անպատվում ա, գործից ոչ մի բան չի հասկանում, մենակ հավայի ղժժում ա: Խնդրում եմ մի ձևի տպագրեք, ես նախարին էլ բաց նամակ եմ գրել ոչ մի ռակցիա չկա, թերթում կամ Ձեր ցավոք չեմ կարա ներկայանամ հասկանալի պատճառներով, գործից կհանեն, ես էլ երեք երեխա ունեմ, եթե մի տեղ ես նյութը դուս կգա ինձ թվում ա նոր նախարարը իրար կգա: խնդրում եմ ինձ պատասխան գրեք, եթե դուք ետ նյութը չեք տպագրի, ես պտի մտածեմ էլ որտեղ դիմեմ, սա տասնյակ սպաների ամենօրյա ցավ է: Հարգանքներով՝ սպասում եմ Ձեր պատասխանին»:

Tekali Taxi