Home / Հայաստան / Միջազգային հանրությունը պետք է շահագրգռված լինի հարաբերվելու ԼՂՀ ժողովրդի ընտրած իշխանությունների հետ. Նալբանդյան

Միջազգային հանրությունը պետք է շահագրգռված լինի հարաբերվելու ԼՂՀ ժողովրդի ընտրած իշխանությունների հետ. Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած ընտրությունները որակել է որպես ազատ, արդար և մրցակցային: Էդվարդ Նալբանդյանի խոսքերը, որն նա ասել է «Արմենպրես» գործակալության հետ զրույցում, տարածել է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:

Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ` ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:

Չեմ կարծում, որ ժողովրդավար որևէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը և կարևորությունը:

Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելևս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով:

Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը», – ասել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Tekali Taxi