Home / Հայաստան / ՀԱԿ-ի ակտիվիստների դեմ վճիռը՝ ուղերձ. նախկին պատգամավորը պատրաստ է միանալ ակցիաներին

ՀԱԿ-ի ակտիվիստների դեմ վճիռը՝ ուղերձ. նախկին պատգամավորը պատրաստ է միանալ ակցիաներին

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը անչափ մտահոգիչ է համարում ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ  կայացված չափազանց խիստ դատավճիռը՝ տվյալ պարագայում դատավճիռը դիտարկելով որպես շատ վտանգավոր ուղերձ մյուս երիտասարդ ակտիվիստներին՝ իրենց խելոք պահելու: Այս մասին Սաֆարյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:

«Սրանով քայլ է արվում այլ երիտասարդ  քաղաքական, հասարակական ակտիվիստներին հասկացնելու, թե ինչ ճակատագրի կարող են արժանանալ նրանք, եթե անգամ փոքրիկ հրմշտոց ունենան ոստիկանության ներկայացուցիչների հետ: Իսկ այն, որ հայաստանյան դատական համակարգը ուղղակի իրեն խայտառակ պահեց, դրանում կասկած չկա», – ասել է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝  Հայաստանում գործում են կամայականությունները և ոչ թե օրենքը, ու ինչ-որ եղանակով  պետք է հասնել այդ պատժաչափերի  վերանայմանը:

«Այն, որ այսօր մեր հասարակությունը հետևողական է ու բողոքի տարբեր ակցիաներ է կազմակերպում, շատ գովելի է, ու ցանկալի կլինի, որ այդ շարժումները շարունակական լինեն, ու եթե լինեն նման շարժումներ, ապա ես կմիանամ այդ շարժումներին», – եզրափակել է Սաֆարյանը:

Tekali Taxi