Home / Հայաստան / Դավիթ Շահնազարյանը ԱՄՆ չի մեկնում. «Իմ նպատակն է իրենց այստեղից ուղարկել»

Դավիթ Շահնազարյանը ԱՄՆ չի մեկնում. «Իմ նպատակն է իրենց այստեղից ուղարկել»

ՀՀ Սահմանադրության օրը` հուլիսի 5-ին, Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից: Այնուհետև քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Շահնազարյանն օրերս կմեկնի ԱՍՆ ու հնարավոր է` այլևս չվերադառնա:, գրում է  «Ժողովուրդը»:

Թերթը փորձել է նրանից ճշտել ԱՄՆ անվերադարձ մեկնելու մասին լուրը: «Ասեմ, որ այդ տեղեկությունները տարածողների երազանքն է դա: Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են դրանք տարածում, բայց ասեմ, որ դա իրենց երազանքն է, և ինչպես բոլոր երազանքները, դա ևս չի կատարվելու: Իմ նպատակն է իրենց այստեղից ուղարկել, և ես կուղարկեմ», – ասել է  Շահնազարյանը` հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

Tekali Taxi