Home / Հայաստան / Ռուսաստանում պատմել են Սահակաշվիլիի «ծանր մանկությունից»

Ռուսաստանում պատմել են Սահակաշվիլիի «ծանր մանկությունից»

Իչքերիայի Հանրապետության նախկին հատուկ ներկայացուցիչ Խիզրի Ալդամովը, ով Ռուսաստան է ժամանել Վրաստանից, հերթական անգամ հանդես է եկել վրացական իշխանություններին ուղղված մեղադրականով: Ալդամովը պատմել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «ծանր մանկությունից»: Նրա խոսքով` հարևանի երեխաները հրաժարվում էին ապագա նախագահի հետ ֆուտբոլ խաղալ և այդ իսկ պատճառով նա մեկընդմիշտ ատել է Վրաստանը:

Այնուհետև Ալդամովը հայտարարել է, որ Սահակաշվիլին իբրև անձամբ է մասնակցել Հյուսիսային Օսիայում և այլ հյուսիսկովկասյան երկրներում ահաբեկչությունների նախապատրաստմանը:

Նա նաև խոսել է 2008 թվականի վրացական-օսական պատերազմի մասին, որի ժամանակ, ըստ Ալդամովի, Սահակաշվիլին իբր փորձել է իր միջոցով գումար փոխանցել հյուսիսկովկասցի գրոհայիններին, որպեսզի վերջիններս ահաբեկչություններ իրականացնեն Ռուսաստանի տարածքում:

Վրաստանի խորհրդարանում կարծիք են հայտնել, որ վերջերս Ալդամովը նման հայտարարություններով է հանդես գալիս, հավանաբար, ռուսաստանյան հատուկ ծառայությունների ճնշման պատճառով:

Tekali Taxi