Home / Տեսանյութեր / Սիրիացի ընդդիմադիրներին Գերմանիայում սովորեցրել են՝ ինչպես կառավարել երկիրը

Սիրիացի ընդդիմադիրներին Գերմանիայում սովորեցրել են՝ ինչպես կառավարել երկիրը

Սիրիայի ընդդիմադիր շարժման շուրջ 40 առաջնորդներ Գերմանիայում մասնակցել են ժողովրդավարության կառուցման կարողություններ ձեռք բերելուն ուղղված թրեյնինգների: Անսովոր միջոցառումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Բեռլինում, հայտնում է Haaretz պարբերականը:

Իսրայելցի լրագրողների տեղեկություններով՝ Ասադի հնարավոր փոխարինողներին պատրաստելու միջոցառումը խիստ գաղտնի պայմաններում է ընթացել: Դասընթացների անցկացման վայր է ընտրվել հենց Գերմանիան, որպեսզի ընդդիմադիր առաջնորդները կարողանան ծանոթանալ հատուկ ծառայությունների բարեփոխման գերմանական փորձի հետ:

Գերմանիայի ԱԳ նախարարությունում հաստատել են թրեյնինգների անցկացման փաստը: «Սա մեր վառ արտահայտված քաղաքական գիծն է. նպաստել սիրիական ընդդիմության մեջ փոխհասկացողությանը, և որպեսզի նրանց կադրերը ավելի պրոֆեսիոնալ դառնան»,-հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը: Միաժամանակ, դիվանագիտական աղբյուրը ընդգծել է, որ ծրագրի կազմակերպիչը Գերմանիան չէ:

Ինքնակրթության դաշտում սիրիացի ընդդիմադիրներին օգնություն են ցուցաբերում Ամերիկայի խաղաղության ինստիտուտը, ԱՄՆ Պետդեպը և Շվեյցարիայի ԱԳ նախարարը: Բեռլինը ընդգրկված է ծրագրում միայն դիտորդի կարգավիճակում:

Նախագահ Բաշար Ասադի և ընդդիմադիրների միջև բախումները սկսվել են 2011 թվականի մարտի 15-ին: Բախումների զոհ է դարձել առնվազն 14-17 հազար մարդ:

Tekali Taxi