Home / Տեսանյութեր / Հայաստանը Իրանին մարդասիրական օգնություն կտրամադրի

Հայաստանը Իրանին մարդասիրական օգնություն կտրամադրի

Հայաստանը երկրաշարժից տուժած Իրանին մարդասիրական օգնություն կտրամադրի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Հայաստանը Իրան է ուղարկելու 57 մլն դրամի օգնություն՝ 26 հազար տուփ տարբեր տեսակի պահածոներ, 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ:

Երիցյանի խոսքով՝ հայկական կողմն առաջարկել է իրանցի գործընկերներին տրամադրել նաև փրկարարական ուժեր, սակայն հարևան երկրի իշխանությունները նախընտրել են սեփական ուժերով կատարել այդ աշխատանքները:

Tekali Taxi