Home / Տեսանյութեր / Dasaran.am-ը օրական 20 օպերատոր է պատրաստում Երևանի դպրոցների համար

Dasaran.am-ը օրական 20 օպերատոր է պատրաստում Երևանի դպրոցների համար

2012-2013 ուսումնական տարվան ընդառաջ «Dasaran.am» կրթական ծրագիրը օգոստոսի 27-ից մեկնարկել է Երևանի դպրոցների օպերատորների վերապատրաստումը, որի ընթացքում հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին, այլև համակարգիչներով գործնական առաջադրանքներ կատարել՝ ամրապնդելով ստացած տեսական գիտելիքները:

Վերապատրաստմանն օրական մասնակցում է 20 օպերատոր, և արդեն հասցրել են վերապատրաստվել Երևանի շուրջ 200 դպրոցների օպերատորներ: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն առցանց ուղեցույց և ուսուցանող տեսանյութ, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

Բացի այդ՝ մեկնարկել է աշխատանքը նաև ՀՀ 7 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի և Լոռվա մարզկենտրոնների դպրոցների օպերատորների հետ:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: Նշենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:

Tekali Taxi