հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / YouTube-ը չի պատրաստվում կայքից հանել «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

YouTube-ը չի պատրաստվում կայքից հանել «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

YouTube կայքը համացանցից չի հեռացնի Սեմ Բեզիլի «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային դարձած ֆիլմը, որը մահմեդականների խոսքով, վիրավորում է Մուհամեդ մարգարեին:

Google ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ սկանդալային ֆիլմը չի խախտում վիդեոհոսթինգի կանոնները: ԱՄՆ նախագահի վարչակազմը, սակայն, խնդրել է YouTube-ին ևս մեկ անգամ ստուգել «Իսլամի անմեղությունը» ֆիլմի համապատասխանությունը կայքի ներքին կանոններին:

Ընկերությունը պարզաբանել է, որ փակում է տեսանյութի հասանելիությունը որոշ երկրներում, եթե դա պահանջում է տվյալ երկրի օրենսդրությունը, բայց չի պատրաստվում վերացնել ֆիլմը քաղաքական ճնշումների պատճառով:

«Իսլամի անմեղությունը» ֆիլմը ավելի վաղ անհասանելի էր Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Լիբիայի և Եգիպտոսի օգտատերերի համար: Առաջին երկու երկրներում վիդեոն, ըստ Google-ի խախտում է տեղական օրենքները: Իսկ ֆիլմը Եգիպտոսի և Լիբիայի օգտատերերի համար փակելու մասին որոշում կայացվել է ելնելով այս երկրներում ստեղծված բարդ իրավիճակից: Բոլոր վերոնշյալ սահմանափակումները ամբողջությամբ համապատասխանում են YouTube-ի սկզբունքներին:

«Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որը դուրս չի եկել մեծ էկրաններ, զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել աշխարհի մի շարք երկրներում, որտեղ ցուցարարները հարձակվում են ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների վրա: Լիբիայում ակցիայի մասնակիցները սեպտեմբերի 11-ին սպանել էին 4 ամերիկացի դիվանագետների, այդ թվում՝ Լիբիայում ԱՄՆ դեսպանին: