Home / Հայաստան / Սպառողներին կոչ են անում չգնել ԵԹՖ-ի սեպտեմբերի 15-ին արտադրված հավկիթները

Սպառողներին կոչ են անում չգնել ԵԹՖ-ի սեպտեմբերի 15-ին արտադրված հավկիթները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից հավկիթի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Ծառայությունը հայտնում է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որպարզվել է, որ նշված խմբաքանակի հավկիթներում հայտնաբերվել են շեղումներ մի շարք ցուցանիշներով  (կճեպի մաքրության ցուցանիշով խախտումներ), սպիտակուցը՝ ոչ խիտ, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվող), առկա է թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ, և այդ հավկիթները  կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների պատճառ դառնալ:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի հավկիթներ:

Tekali Taxi