Home / Հայաստան / Սննդի անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ «Մարիաննա»-ի պանրիկներից

Սննդի անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ «Մարիաննա»-ի պանրիկներից

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Թամարա և Անի» ընկերության արտադրանք հանդիսացող «Վիտանի» սփրեդը, ինչպես նաև «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանք հանդիսացող ջնարապատ պանրիկը մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ մինչև խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը, պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել վերոնշյալ ապրանքները:

Tekali Taxi