Home / Հայաստան / ՀԱԿ-ը թեկնածու չի որոշի մինչև դա չանի ԲՀԿ-ն. փորձագետ

ՀԱԿ-ը թեկնածու չի որոշի մինչև դա չանի ԲՀԿ-ն. փորձագետ

Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրելու հարցում որոշում չի կայացնի մինչև իր մասնակցության մասին հստակ դիրքորոշում չհայտնի ԲՀԿ-ն: Epress.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել PR տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանը:

«Երբ ԲՀԿ-ն որոշի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունն առաջադրել, հնարավոր է՝ ՀԱԿ-ն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին մտածի, սակայն, կարծում եմ, ամեն դեպքում առաջին նախագահը չի առաջադրվի: ՀԱԿ-ն իր թեկնածուի անձի մասին կորոշի կախված այն բանից, թե ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին կպաշտպանի, թե ինքը սեփական թեկնածու կունենա»,- ասել է Քոչարյանը:

Նա նկատել է նաև, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ նախագահական ընտրություններում համեմատաբար փոքր է լինելու ընտրակաշառքների գործոնը, քանի որ, ըստ Քոչարյանի, նախագահական ընտրությունները միշտ ավելի են կարևորվում հասարակության կողմից: Այս դիտարկմամբ է փորձագետը հիմնավորում իր կարծիքը, թե ընտրություններում  առաջնային չի լինելու միջազգային ուժերի դերը ու նախապատվությունները:

Tekali Taxi