Home / Տեսանյութեր / Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ

Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ստորագրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին արձանագրությունը և այն ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը պատգամավորական լիազորություններից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել, երբ նման պահանջով հանդես էին եկել մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ: Նրանց պահանջը պայմանավորված էր ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող «Հարսնաքար» ռոստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպով, որի ընթացքում ծեծի էր ենթարկվել, իսկ այնուհետև հիվանդանոցում մահացել ՀՀ Զինված ուժերի ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

Այսօր լրացել է օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը, որի ընթացում Հայրապետյանը կարող էր դիմումը հետ վերցնել:

Tekali Taxi