2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ՀՅԴ-ն ասել է, երբ է քննարկելու նախագահի թեկնածուի հարցը

ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովը տեղի կունենա նոյեմբերի վերջերին կամ դեկտեմբերի կեսերին, որի ընթացքում կորոշվի, թե ով է լինելու Դաշնակցության` ՀՀ նախագահի թեկնածուն:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Հանրապետության նախագահի ընտրության հարցը կուսակցությունները պարտավոր են որոշել իրենց բարձրագույն ժողովներում», - նշել է Աղվան Վարդանյանը: