Գլխավոր / Հայաստան / Հայաստանյան ընտրությունները՝ ինչպես «շուլերի հետ պոկեր»

Հայաստանյան ընտրությունները՝ ինչպես «շուլերի հետ պոկեր»

ԱԺ ՀԱԿ խմբակցությունն ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով Ազգային ժողովի քննարկմանն է ներակայացրել օրենսդրական փաթեթ, որի էությունն այսօր լրագրողներին ներկայացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ Հայաստանում ընտրություններ գոյություն չունեն, և այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա մայիսյան խորհրդարանական ընտրություններին, ըստ Զուրաբյանի, «շուլերական խաղ է», պետականորեն կազմակերպված զանգվածային ընտրակեղծարարություն:

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր ընտրություններին մասնակցելը համարվում է «շուլերի, խաբեբայի հետ պոկեր խաղալ»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ այսօր իշխանությունների խաղաքարտն այն է, որ նրանք, կեղծելով ընտրությունները, ժողովրդին հիսաթափեցնում են և նրանք չեն վստահում ընտրական համակարգին և արտագաղթում են նաև այդ պատճառով:

Այստեղ Զուրաբյանի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջանում արմատական վերափոխումների, որը կվերականգնի ժողովրդի վստահությունը ընտրությունների նկատմամբ:

Լևոն Զուրաբյանը նշում է, որ եթե իշխանությունները չընդունեն ՀԱԿ-ի  ներկայացրած փոփոխությունների փաթեթը, ապա ևս մեկ անգամ կհաստատեն, որ  իրենք պատրաստ չեն ազատ և արդար ընտրությունների ու ընտրակեղծարարությունները պետք է շարունակեն՝ մեր պետության թուլացման գնով:

ՀԱԿ-ի օրենդրական փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ: