Home / Հայաստան / «Գագիկ Ծառուկյանի տեղը չէ». ԲՀԿ-ական պատգամավորներին դուր չի եկել ՀԱԿ ակտիվիստի պաստառը

«Գագիկ Ծառուկյանի տեղը չէ». ԲՀԿ-ական պատգամավորներին դուր չի եկել ՀԱԿ ակտիվիստի պաստառը

Այսօր առավոտյան ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին պատգամավորներին դիմավորում էր նոր ցուցապաստառով: Այնտեղ՝ ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Առաքել Մովսիսյանի, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի լուսանկարների կողքին նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարն էր՝ վերեևում նշված, թե ով ինչ խուլիգանության և սպանության մեջ է կասկածվում:

«Գագիկ Ծառուկյանը սուպեր օլիգարխիայի մեջ է կասկածվում: Այդպիսի հասարակական կարծիք գոյություն ունի նրա մասին, որ նա մինիմում օլիգարխ է: Ես չեմ խոսում իր անցյալի մասին, չեմ ուզում ասել, որ նա դատվել է, ես էլ եմ դատվել: Հիշատակեմ Մարիամ Սուխուդյանին, որն ասում է՝ ցանկացած մարդ, որը եթե նույնիսկ հանցագործություն է կատարել, բայց ազնվորեն զղջում է իր արածի համար, ոչ մի պրոբլեմ չկա: Ես գտնում եմ, որ այսօր քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանը ներկայացնում է օլիգարխիան: Նա նույնպես ԱԺ-ում տեղ չունի», – Aravot.am-ին ասել է Վարդգես Գասպարին:

Կայքի փոխանցմամբ՝ ԲՀԿ մի քանի պատգամավորների ցուցապաստառը դուր չի եկել, նրանք Գասպարիին ասել են, որ դա Գագիկ Ծառուկյանի տեղը չէ: Ցուցապաստառին հավանություն է տվել Զարուհի Փոստանջյանը:

Դիտարկմանը, թե Գասպարին ՀԱԿ անդամ է, իսկ ՀԱԿ-ի դիրքորոշումը ԲՀԿ-ի մասին վերջին շրջանում փոխվել է, ակտիվիստը պատասխանել է. «ՀԱԿ-ը այն բացառիկ կազմակերպությունն է, որտեղ կարող է լինել Վարդգես Գասպարին՝ իր կարծիքով: Ինչպես տեսնում եք, ես ունեմ իմ կարծիքը: Եթե որևէ կուսակցության որևէ ներկայացուցիչ այլ կարծիք հայտնի, քան իր կուսակցությունը, շատ ներողություն, կարծում եմ՝ իրեն կսատկացնեն»:

Հարցին, թե չի վնասի արդյոք այդ ակցիան այն բանակցություններին, որոնք վարվում են ՀԱԿ-ԲՀԿ-ի միջև՝ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Վարդգես Գասպարին պատասխանել է. «Ես քաղաքական գործիչ չեմ: Կոնգրեսում այդ մասին միանշանակ կարծիք չկա, և որոշում կոնսենսուսով ԲՀԿ-ի մասով գոյություն չունի, իմ կարծիքով, թե Գագիկ Ծառուկյանը դարձել է այլևս ժողովրդական դեմք»:

Tekali Taxi