Գլխավոր / Հայաստան / Վարդան Օսկանյանը հրաժարվել է ծանոթանալ ԱԱԾ-ի փորձաքննության արդյունքերին

Վարդան Օսկանյանը հրաժարվել է ծանոթանալ ԱԱԾ-ի փորձաքննության արդյունքերին

Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին հրավիրել են ԱԱԾ՝ ծանոթացնելու «Սիվիլիթաս» հիմնադրամում փողերի լվացման գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքներին:

Այս մասին Epress.am-ին հայտնել է Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:   ԲՀԿ-ական պատգամավորը հրաժարվել է ծանոթանալ փաստաթղթերին, քանի որ,  նրա կարծիքով, դրանք որևէ առնչություն չեն ունեցել գործին:

Աթանեսյանի խոսքով՝ փորձաքննությունը վերաբերել է «Սիվիլիթասին» պատկանող մի շենքի տարիներ առաջ կատարված շինարարությանը: Թե որ շենքի մասին է խոսքը, Աթանեսյանը չի նշել:

Հիշեցնենք, որ Օսկանյանը մեղադրվում է ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրած գումարների յուրացման և դրանց լվանալու մեջ: